Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ի՞նչ և որքա՞ն խմել ամռանը

Ի՞նչ և որքա՞ն խմել ամռանը

H2O ֆորմուլային ծանոթ են նույնիսկ երեխաները. 40 մլ հեղուկ է անհրաժեշտ մարդու ընդհանուր զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամին: Այսինքն՝ 60 կգ քաշ ունեցող մարդուն օրվա մեջ անհրաժեշտ է 2,4 լիտր ջուր` ոչ ավել, ոչ պակաս:

 

Իսկ այն, որ հաճախ ասում են՝ ամռանը քրտինքի միջոցով շատ հեղուկ ենք կորցնում, դրա համար պետք է շատ հեղուկ օգտագործենք (մինչեւ անգամ մարդիկ հեղուկի քանակը հասցնում են 5-6 լ), այնքան էլ այդպես չէ:

 

Կենսաբանական գիտությունների թեկնածու, բժիշկ-դիետոլոգ Անդրեյ Ռոմանովը գտնում է, որ մարդը պետք է տարբերի ծարավն ու խմելու ցանկությունը: Տարբերությունը շատ մեծ է: Ծարավի զգացումը ազդակ է օրգանիզմի կողմից, իսկ խմելու ցանկությունը հաճախ չգիտակցված է լինում, որը հիմնականում օրգանիզմին վնաս է բերում:

 

Առավոտյան աչքերի տակ առաջացած այտուցները, երեկոյան ոտքերի այտուցվածությունը, մի թեթեւ քամուց առաջացած հարբուխը, եղանակի թեթեւակի փոփոխությունից առաջացած գլխացավերը, դաշտանային ցիկլի երկարաձգվելը, հաճախ հեղուկի քանակի չարաշահման պատճառով են լինում:

 

Աշխատանքային օրվա մեծ մասը, որպես կանոն, զբաղված ենք սրճային ու թեյային ընդմիջումներով: Բայց ձմռանը, երբ այս ըմպելիքների տաքացնող էֆեկտն անցնում է երկրորդ պլան, արդեն այն դառնում է անօգուտ զբաղմունք` տաք ըմպելիքները միզամուղ հատկություններ ունեն, ուրեմն դրանց միջոցով ծարավի դեմ պայքարելն անիմաստ է:

 

Ծարավի դեմ գազավորված ըմպելիքներով պայքարելը եւս անիմաստ է` դրանց պարունակության մեջ գտնվող ածխաթթուն քայքայում է ստամոքսի լորձաթաղանթն ու աղիները: Հանքային ջրում շատ են աղերը, որոնք առաջացնում են այտուցներ: Միակ ելքը հյութ խմելն է, բայց ոչ այն հյութերը, որ վաճառվում են խանութներում, այլ թարմ քամած կամ եփած:

 

«Նրանց, ովքեր հնարավորություն չունեն մեկնել հանգստանալու եւ ստիպված են արձակուրդն անցկացնել տոթ գրասենյակում, շատ լավ օգնում է հատապտուղներից պատրաստված հյութը` թոթափելու գերհոգնածությունն ու դեպրեսիոն վիճակը»,- խորհուրդ է տալիս Անդրեյ Ռոմանովը:

 

Գազարի հյութն ուղեղում խթանիչ է հանդիսանում նյութափոխանակության համար: Վիտամին C պարունակող բոլոր հյութերը` կիտրոնի, նարնջի, թուրինջի, կենտրոնացնում են ուշադրությունը, իսկ նարնջի հյութը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք համարվում են ոչ այլ ինչ, քան «երիտասարդության մոլեկուլներ»:

 

Մասաչուսեթսի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ խնձորն ու խնձորի հյութը կարող են օգնել նույնիսկ տարեցներին՝ պահել ուղեղի պայծառությունը: Նրանք այն անվանել են «ինտելեկտուալների ըմպելիք», իսկ օրվա չափաքանակը` 2,5 բաժակը:

 

Բանջարեղենային հյութերը, կարելի է ասել, համադարման են գարնանային-ամառային ալերգիաներից տառապողների համար: «Բայց ինչ հյութ էլ ընտրելու լինենք,- հավատացնում է դիետոլոգ Ռոմանովը,- օրվա մեջ թարմ քամված հյութի մեկ բաժակը երկարացնում է կյանքը ամենաքիչը 4-5 տարով»:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. moto-r.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ